նորություններ 26 Հուլիսի, 2025 • Եղանակն Ախալքալաքում հանգստյան օրերին

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակել է հուլիսի 26-28-ի եղանակի կանխատեսումը։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հուլիսի 26-27-ը, բարձր ջերմաստիճանի ֆոնին, որոշ վայրերում սպասվում է անձրև, հնարավոր են ամպրոպներ և կարկուտ, իսկ հուլիսի 28-ին կանխատեսվում է տաք եղանակ՝ առանց տեղումների։

Արևելյան Վրաստանի բարձրալեռ շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո)՝ հուլիսի 26-27-ը որոշ վայրերում կարճատև անձրև՝ ամպրոպներով, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 28-ին՝ չոր եղանակ։ Օրվա ջերմաստիճանը +24…+29 °C է։

Թբիլիսիում հուլիսի 26-ին սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպներով, իսկ հուլիսի 27-28-ին կլինի տաք և չոր եղանակ։ Օրվա ջերմաստիճանը +35…+37 °C է։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի). հուլիսի 26-ին որոշ տեղերում հնարավոր են տեղումներ, հուլիսի 27-28-ին՝ առանց տեղումների։ Ջերմաստիճանը ցերեկը +31…+33 °C է։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի). հուլիսի 26-27-ին որոշ տեղերում կարճատև անձրև՝ ամպրոպով, հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 28-ին՝ շոգ եղանակ՝ առանց տեղումների։ Ջերմաստիճանը ցերեկը +32…+36 °C է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝