Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում արդեն երեք օր է, ինչ ընթանում է ֆուտբոլի մունիցիպալ առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են տարբեր գյուղերի և քաղաքի թիմեր, իսկ հանդիպումները օրական անց են կացվում մի քանի խաղերով։
Հուլիսի 21-ին կայացել է 4 հանդիպում, որոնցում հաղթանակ են տարել Ազարվեթի, Էխտիլայի, Խուլգումոյի և Ախալքալաք քաղաքի թիմերը։
Հուլիսի 22-ին անցկացվել է 5 խաղ, որտեղ հաղթել են Մերենիա, Վաչիան, Կոթելիա, Սուլդա և Բուղաշեն գյուղերի թիմերը։
Այսօր՝ հուլիսի 23-ին նույնպես կայացել է 4 խաղ, հաղթողներ են դարձել Կորխ, Բուռնաշեթ, Կարտիկամ և Մուրջախեթ գյուղերի թիմերը։
Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Ակակի Մելիքիձեն նշեց․
«Մինչ այս պահն արդեն կայացել է 13 խաղ։ Ֆինալի օրը դեռ հստակ չէ, ամենայն հավանականությամբ այն կկայանա երկուշաբթի կամ երեքշաբթի։ Վաղը նույնպես սպասվում է 5 խաղ»։
Հուլիսի 24-ին խաղալու են հետևյալ թիմերը․
- Ազարվեթ – Էխտիլա
- Ախալքալաք քաղաք – Խուլգումո
- Վաչիան – Կոթելիա
- Սուլդա – Բուղաշեն
- Մերենիա – Մուրջախեթ