Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակել է հուլիսի 22-24-ի եղանակի կանխատեսումը։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Վրաստանի որոշ շրջաններում առաջիկա օրերին բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպներով։ Լեռնային և բարձրալեռ գոտիներում հնարավոր են ուժեղ անձրևներ, կարկուտ և կարճատև ուժգին քամիներ։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի)՝ կարճատև անձրևներ՝ ամպրոպներով և քամու ուժեղացմամբ։ Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +31…+33°C։
Արևելյան Վրաստանի բարձրալեռ շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո)՝ կարճատև անձրևներ՝ ամպրոպներով և ուժեղ քամիով։ Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +23…+28°C։
Թբիլիսիում գիշերը հնարավոր է կարճատև անձրև՝ ամպրոպով և ուժեղ քամով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +33…+35°C։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի). որոշ վայրերում՝ կարճատև անձրև՝ ամպրոպով և ուժեղ քամով։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +29…+31°C։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում (Զեստաֆոնի, Քութաիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի). որոշ վայրերում՝ կարճատև անձրև՝ ամպրոպով և ուժեղ քամով։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +32…+34°C։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք). որոշ վայրերում կարճատև անձրև՝ ամպրոպով և ուժեղ քամով։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +31…+33°C։
Արևմտյան Վրաստանի բարձրալեռ շրջաններում (Մեստիա, Բախմարո). որոշ վայրերում կարճատև անձրև՝ ամպրոպով և ուժեղ քամով։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +27…+32°C։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի). որոշ վայրերում կարճատև անձրև՝ ամպրոպով և ուժեղ քամով։ Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +36…+38°C։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) տեղ-տեղ կարճատև անձրևներ՝ ամպրոպով և քամու ուժգնացումով։ Որոշ հատվածներում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +36…+38°C։