Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են ֆուտբոլի մունիցիպալ առաջնության հանդիպումները։ Այսօր կանցկացվի 4 հանդիպում։ Ընդհանուր առաջնությանը մասնակցում է 26 թիմ՝ Ախալքալաք քաղաքից և տարբեր գյուղերից։
Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում ֆուտբոլասերների հետ մրցումներին հետևում է նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը։
Նա ընդգծելով մունիցիպալ մրցաշարի կարևորությունը և շեշտեց․
«Օրվա ընթացքում խաղում է ութ թիմ։ Այս պահին մրցում են Ազարվեթ և Հոկամ գյուղերի թիմերը։ Տեսնում եք, ինչպիսի թեժ պայքար է ընթանում։ Թող հաղթի ուժեղագույնը։ Բոլոր թիմերին մաղթում եմ հաջողություն և բարձր տրամադրություն», – ասաց Մկրտիչ Մղդեսյանը։
Վերջինս օգտվելով առիթից կոչ է անում շրջանի բնակչությանը գալ մարզադաշտ ու երկրպագել թիմերին։
«Կոչ եմ անում մեր համագյուղացիներին գալ մարզադաշտ և երկրպագել իրենց գյուղերի թիմերին։ Ցանկանում եմ, որ առողջ ապրելակերպը տարածվի մեր մունիցիպալիտետում։ Ինչ վերաբերում է խաղերի ավարտին՝ դա կախված է եղանակային պայմաններից, ուստի դժվար է հստակ ասել, թե երբ կավարտվի առաջնությունը», – ասաց փոխքաղաքապետը։