Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ հուլիսի 20-ի վերջից մինչև հուլիսի 22-ի առավոտը, բարձր ջերմաստիճանի ֆոնին, Վրաստանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ տեղերում՝ լեռնային և բարձրլեռնային գոտիներում, հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։
«Սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրհեղեղներ Վրաստանի արևելքում գտնվող փոքր գետերում, իսկ բլրոտ և լեռնային գոտիներում՝ սողանքների և սելավների սկիզբ և ակտիվացում (վտանգի մակարդակ՝ միջին)», – ասվում է Ազգային շրջակա միջավայրի գործակալության հայտարարության մեջ։