նորություններ 16 Հուլիսի, 2025 • Ախալքալաքում և Նինոծմինդայում կանցկացվի բիզնես գաղափարների Ideathon

18-19-ին Ախալքալաքում, իսկ 21-22-ին Նինոծմինդայում կանցկացվի գաղափարների մարաթոն ակտիվ և գաղափարներով լի մարդկանց համար, որպեսզի այդ մարդիկ սովորեն, թե ինչպես գաղափարները վերածել բիզնեսի։ Վորքշոփերին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով  https://apps.mygita.ge/zs/T7EVl0 հղումով։ Դուք նաև հնարավորություն կունենաք մասնակցելու նորարարությունների համար դրամաշնորհային մրցույթի։

Եթե դուք ունեք գաղափար, որը կնպաստի ձեր համայնքի կամ ամբողջ շրջանի զարգացմանը, և եթե ցանկանում եք այն վերածել իրական արդյունքի, ապա Ideathon-ը հենց այն է, ինչը ձեզ հարկավոր է։ Cleverton  ընկերությունը Սամցխե-Ջավախեթիում իրականացնում է  պրե-աքսելերացիայի ծրագիր։ Ախալքալաքում, Նինոծմինդայում և շրջանի այլ քաղաքներում կանցկացվեն գաղափարների ստեղծման երկօրյա վորքշոփեր, որտեղ՝

* Դուք կաշխատեք մենթորների հետ՝ ձեր գաղափարը կատարելագործելու համար

* Կմրցակցեք այլ նորարարական գաղափարների հետ

* Եվ եթե ձեր գաղափարը ակնառու լինի, դուք կկարողանաք առանց մրցույթի տեղ ստանալ Սամցխե-Ջավախեթիի պրե-աքսելերացիայի ծրագրում, որտեղ

* Դուք կկարողանաք նորարարություններ ներդնել ձեր բիզնեսում

* Կամ սովորել, թե ինչպես գաղափարը վերածել բիզնեսի և նախատիպավորել

* Կպատրաստվեք 25 000 լարիի տարածաշրջանային նորարարական դրամաշնորհի։

<strong>Ո՞վ կարող է մասնակցել:</strong>

* Սամցխե-Ջավախեթիից 16 տարեկանից բարձր անձինք (ըստ մունիցիպալիտետների)

* Ավարտական դասարանների աշակերտներ, ուսանողներ, տեղի ակտիվ բնակիչներ

* Նրանք, ովքեր արդեն ունեն գաղափար կամ մոտիվացիա նոր նախաձեռնություն սկսելու համար

<strong>Իդեաթոնները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցի համաձայն՝</strong>

Հուլիսի 12–13՝ Ախալցիխե

Հուլիսի 14-15՝ Ասպինձա

Հուլիսի 16–17՝ Բորժոմի

Հուլիսի 18–19՝ Ախալքալաք

Հուլիսի 21–22՝ Նինոծմինդա

Հուլիսի 23–24՝ Ադիգենի

<strong>Գրանցվեք այստեղ՝ https://apps.mygita.ge/zs/T7EVl0</strong>

Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Ձեր գաղափարը կարող է դառնալ ապագայի հիմքը։

Ծրագիրն իրականացվում է Cleverton կողմից՝ Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների գործակալության ֆինանսավորմամբ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝