նորություններ 15 Հուլիսի, 2025 • Ի՞նչ փուլում են գտնվում Հոկամի դպրոցների շինարարությունները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ գյուղում ընթացքի մեջ են երկու նոր դպրոցների՝ վրացական և հայկական, շինարարական աշխատանքները։ Jnews-ի լրագրողը այցելել է շինհրապարակներ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։

Հոկամ գյուղի վրացական (№1) դպրոցի շինարարությունն ակտիվ փուլում է։ Արդեն կառուցվել է երեքհարկանի շենքի առաջին հարկը։ Jnews-ի այցի ժամանակ բանվորները վերամբարձ կռունկի օգնությամբ բոտոնե պանելներն էին տեղադրում։

hokam1vraca
Լուսանկարում՝ Հոկամ գյուղի №1 հանրային դպրոցի կիսակառույց շենքն է

Ի տարբերություն վրացական դպրոցի՝ հայկականի (№2) շինարարությունը համեմատաբար դանդաղ է ընթանում, քանի որ այստեղ դեռևս կառուցվել է միայն նկուղային հարկը։ Այժմ ընթանում է դպրոցի առաջին հարկի շինաշխատանքները։

hokam 3 haykakam
Լուսանկարում՝ Հոկամի №2 հանրային դպրոցի նկուղային հարկն է

Երկու դպրոցների շինարարական աշխատանքների ղեկավար Մերաբ Լոնդարիձեի խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ըստ պլանավորվածի, բարձր որակով։ Միակ խոչընդոտը եղանակային վատ պայմաններն են, որոնք երբեմն դանդաղեցնում են գործընթացը։

Հիշեցնենք , որ երկու դպրոցներն էլ լինելու են երեքհարկանի, շինարարության տենդերը հաղթել է ՍՊԸ «Սաբա Կոնստրաքշեն»-ը։ №1 Վրացական դպրոցը նախատեսված է 90 աշակերտի համար։ Պայմանագրով շինարարության արժեքը կազմում է 3 444 944,34 լարի։ Իսկ №2 Հայկական դպրոցը նախատեսված է 60 աշակերտի համար, իսկ շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 2 146 295,60 լարի։

Երկու դպրոցների շինարարությունն էլ մեկնարկել է 2024 թվականին։

Կարդացեք նաև՝ Հոկամ գյուղում կառուցվում է երկու դպրոց

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝