նորություններ 14 Հուլիսի, 2025 • Նաիր Մելիքյանը փայլուն հաղթանակ է տարել

Մերկ բռունցքների մենամարտի միջազգային RCC մրցաշարում, 70 կգ քաշային կարգում Նաիր Մելիքյանը առավելության է հասել մրցակցի նկատմամբ և փայլուն հաղթանակ տոնել։

Հուլիսի 12-ին հայտնի մարզիկ Նաիր Մելիքյանը Ռուսաստանում մենամարտել է  ռուս Վիչիսլավ Միշերկինի հետ։ Մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթանակը շնորհվել է ախալքալաքցի Մելիքյանին։

Jnews-ին տված բացառիկ  մեկնաբանության մեջ, Մելիքյանն ասաց․

«Մենամարտն ընդհանուր երեք ռանուդ տևեց։ Դժվար պայքար էր, բայց Աստծո կամքով հաղթահարեցի։ Վիճակս նորմալ է, պարզապես աչքս եմ վնասել, ինձ հետ ամեն ինչ կարգին է»։

Ախալքալաքցի Նաիր Մելիքյանը շնորհակալություն է հայտնում Աստծուն և իր հաղթանակը նվիրում է հայրիկին, ով ամեն վայրկյան նեցուկ է իրեն։

Նշենք, որ Նաիր Մելիքյանի անձնական մարզիչը Արմեն Գրիգորյանն է։

Տեսանյութում էլ պարզ երևում է Մելիքյանի դժվար, բայց փայլուն հաղթանակը մրցակցի նկատմամբ։  Վիչիսլավ Միշերկինը Ռուսաստանում համարվում է ուժեղագույն մարզիկներից մեկը, և բոլորը զարմացած են Մելիքյանի հաղթանակով։

«Ամբողջ աշխարհը զարմացել է, ռուսներն առավել ևս», — ասաց Մելիքյանը։

Նաիր Մելիքյանին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է վրաց հայտնի մարզիկ  UFC չեմպիոն Մերաբ Դալիշվիլին։

nair2

Նաիր Մելիքյանը բազմաթիվ միջազգային ու տեղական մրցաշարերի հաղթող է։ Հատկանշական է, որ Նաիր Մելիքյանը երկար տարիներ է զբաղվում է բռնցքամարտով, և մյուս մարզիկներից առանձնանում է իր տարբերվող կերպարով։ Նա հոգևոր սպասավորի՝ դպիրի հագուստով է ռինգ բարձրանում։ Նա մարզական կարիերան սկսել է 9 տարեկանից կարատե մարզաձևում, այնուհետև՝ քիքբոքսինգ, բռնցքամարտ, մարտեր առանց կանոնների և այսպես շարունակ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝