Ախալքալաքի մունիցիպալիտետի շախմատի դպրոցում անցկացվել է ավանդական երկօրյա շախմատի մրցաշար՝ քաղաքապետարանի աջակցությամբ։ Մրցաշարը համախմբել է շուրջ 50 շախմատիստի՝ տարբեր տարիքային խմբերից։
Մրցաշարի արդյունքներով, մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝
- Առաջին տեղ՝ Յուրի Նահապետյան
- Երկրորդ տեղ՝ Վալիկ Նահապետյան
- Երրորդ տեղ՝ Վարդան Մանուկյան
Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, վկայականներով և խորհրդանշական նվերներով, որոնք հանձնել են Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Օլգա Մելիքիձեն։ Պարգևատրվել է նաև շախմատի դպրոցի տնօրեն Վահան Սողոյանը՝ մարզական կյանքի զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Քաղաքային շախմատի առաջնությունն Ախալքալաքում կազմակերպվում է ամեն տարի, այդպիսով՝ նպաստելով շախմատի տարածմանը և երիտասարդ սերնդի ներգրավմանը սպորտային կյանքում։