նորություններ 9 Հուլիսի, 2025 • ՖԱ «Աբուլ». առաջին մրցաշրջանի արդյունքները և երկրորդի խաղերի ժամանակացույցը

Վրաստանի ֆուտբոլի մարզային առաջնության գարնանային մրցաշրջանն ավարտվեց։ Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլային ակումբը Jnews-ի հետ կիսվել է մրցաշրջանի արդյունքներով, ինչպես նաև աշնանային մրցաշրջանի խաղերի ժամանակացույցով։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Մարզադպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանը, գարնանային մրցաշրջանի արդյունքներով Աբուլը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը։ Ընդհանուր առմամբ, թիմը հաղթել է 7 խաղում, պարտվել է 5-ում և ոչ-ոքի է խաղացել 1-ում։ Մրցաշրջանի ընթացքում հարվածել է 28 գոլ։

Արամ Սուքիասյանը դրական է գնահատում մրցաշրջանի արդյունքները և հույս ունի, որ թիմը հաջորդ մրցաշրջանում կբարելավի իր արդյունքները։

«Եթե թիմը զբաղեցնի մրցաշարային աղյուսակի 2-րդ կամ 1-ին տեղը, այն կկարողանա բարձրանալ մեկ լիգայով վեր», — հայտնում է նա։

Թիմն այժմ արձակուրդում է։ Նրանք կվերադառնան մարզումներին օգոստոսի 1-ին, իսկ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին։ Նոր մրցաշրջանի հանդիպումների ժամանակացույցը հետևյալն է.

  • XIV մրցափուլ՝ 02.09.2025թ. Աբուլ-Քարելի (16:00 Ախալքալաք)
  • XV մրցափուլ՝ 08.09.2025թ. Մերանի-2 — Աբուլ (15:00 Պահեստային)
  • XVI մրցափուլ՝ 09.15.2025թ.  Աբուլ — Սոխումի Դինամո (16:00 Ախալքալաք)
  • XVII մրցափուլ՝ 09.26.2025թ. Գորի-2 — Աբուլ (16:00 Գորի)
  • XVIII մրցափուլ՝ 30.09.2025թ. Աբուլ — Սպաեր-2 (15:30 Ախալքալաք)
  • XIX մրցափուլ՝ 03.10.2025թ. Ուքիմերիոնի — Աբուլ (13:30 Վակե)
  • XX մրցափուլ՝ 13.10.2025թ. Աբուլ — Յունկեր (15:00 Ախալքալաք)
  • XXI մրցափուլ՝ 20.10.2025թ.  Աբուլ — Կասպի-1936 (14:00 Ախալքալաք)
  • XXII մրցափուլ՝ 28.10.2025թ. Լիախվի աչաբ. — Աբուլ (15:00 Ագարա)
  • XXIII մրցափուլ՝ 03.11.2025թ.  Աբուլ — Օրբի-2 (14:00 Ախալքալաք)
  • XXIV մրցափուլ՝ 10.11.2025թ.  Բորժոմի-2 — Աբուլ (14:00 Բորժոմի)
  • XXV մրցափուլ՝ 17.11.2025թ. Աբուլ — Վազիսուբանի (14:00 Ախալքալաք)
  • XXVI մրցափուլ՝ 24.11.2025թ. Սամցխե – Աբուլ(15:00 Կասպի)

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝