նորություններ 8 Հուլիսի, 2025 • Եղանակը հուլիսի 9-ից 11-ը

Հուլիսի 9-11-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, իսկ որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Իմերեթի, Սամեգրելո և Շիդա Քարթլի շրջաններում ժամանակ առ ժամանակ ուժեղ քամին կփչի արևելյան ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա նրանց տվյալներով, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +32, +36 աստիճան։

«Ափամերձ տարածքներում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է հիմնականում չորային եղանակ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +32, +35։

Արևմտյան Վրաստանի հարթավայրային տարածքներում (Զեստաֆոնի, Քութաիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է հիմնականում չորային եղանակ, ժամանակ առ ժամանակ ուժեղ քամին կփչի արևելյան ուղղությամբ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +34, +36։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոտի լեռնանցք) հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը՝ +34, +36 աստիճան:

Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +27, +29 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալ) սպասվում է թույլ կարճատև անձրև՝ ամպրոպով, Գորիում և Ցխինվալում ուժեղ քամի կփչի արևելյան ուղղությամբ։ Շիդա Քարթլիում օդի ջերմաստիճանը կկազմի +34, +36 աստիճան, իսկ Քվեմո Քարթլիում՝ +37, +39 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարո) հնարավոր է թույլ անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +32, +34 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում՝ +32, +34 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը՝ +21, +23 աստիճան», — ասվում է տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝