Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուզավեթ և Աբուլ գյուղերում գազիֆիկացման աշխատանքները, որոնք սկսվել էին այս տարվա գարնանն, արդեն ավարտվել են։ Գազը հասցվել է մինչև բնակիչների տները։
SJGC-ի տնօրեն Վրեժ Բերիկյանի խոսքով, գործունեությունը սկսելու համարը, ընկերությունը դիմել է քաղաքապետարան և սպասում է թույլտվության, որից հետո լիցենզիա ստանալու համար կդիմի Էներգետիկայի և ջրային ռեսուրսների կարգավորման ազգային հանձնաժողովին (GNERC/სემეკ): Նախնական գնահատականներով, գործընթացը կտևի մոտ մեկուկես ամիս։
«Հենց որ ստանանք շահագործման վկայականը, մենք կգրանցվենք և կդիմենք GNERC հանձնաժողովին հատուկ այս գյուղերի համար լիցենզիա ստանալու համար։ Սա կտևի մոտ մեկուկես ամիս», — ասաց Վրեժ Բերիկյանը։
Բաժանորդների թիվը հետևյալն է.
• Աբուլ գյուղում՝ 112,
• Բուզավեթ գյուղում՝ 35։
SJGC-ի տնօրենն ասաց, որ գազիֆիկացման աշխատանքներ են իրականացվում նաև Մեծ Սամսար և Փոքր Սամսար գյուղերում, որոնց համար արդեն ստացվել են թույլտվություն։ Այս երկու գյուղերում նախատեսվում է 140 բաժանորդի միացում։
Գազիֆիկացումը շարունակվում է նաև Մոդեգամ գյուղում, որտեղ աշխատանքների մոտ 70%-ն ավարտված է, սակայն շահագործման թույլտվություն այստեղ դեռ չենք ստացել։ Մոդեգամում կմիանան 35 բաժանորդ։
Վրեժ Բերիկյանի խոսքով, բոլոր նշված բնակավայրերը մինչև ձմեռ կապահովվեն բնական գազով։
Բացի այդ, ինչպես հաղորդում է SJGC-ի տնօրենը, երեք օրից կսկսվեն նոր գազատարի կառուցման աշխատանքները, որը կնվազեցնի Խուլգումոյում առկա բաշխիչ գծի ծանրաբեռնվածությունը։
Մոտավորապես 4 կմ երկարությամբ նոր գիծ կանցկացվի Խուլգումո գյուղից մինչև Վաչիան գյուղ տանող ճանապարհահատվածի (ճամփաբաժնի) սկիզբը։ Այնտեղից 200 մմ տրամագծով խողովակների մեկ ճյուղը կուղղվի ԲԹԿ երկաթուղային գծի ուղղությամբ, իսկ երկրորդը՝ Սուլդա-Կարծախ ուղղությամբ՝ 160 մմ տրամագծով խողովակներով։
Գազիֆիկացման աշխատանքներ Ախալքալաքի մի շարք գյուղերում
Ջավախքի որ գյուղերը կգազիֆիկացվեն 2024-2025 թվականներին
Ախալքալաքի մի շարք գյուղերում գազի բացակայությունը շարունակում է խնդիր մնալ