նորություններ 5 Հուլիսի, 2025 • Եղանակը Ախալքալաքում և Նինոծմինդայում հուլիսի 6-ից մինչև հուլիսի 8-ը

Հուլիսի 6-ից 8-ը Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում, որոնց թվում են Ախալքալաքը և Նինոծմինդան, սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է կարճատև անձրևներ, ամպրոպներ և նույնիսկ կարկուտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Եղանակի մանրամասն կանխատեսում.

Հուլիսի 6 – կիրակի

Արևելյան Վրաստանում՝ ամպամածության պարբերաբար ավելացում։ Տեղ-տեղ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ ուժեղ՝ 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ ցածրադիր վայրերում՝ գիշերը +13, +18°, ցերեկը՝ +23, +28°; լեռներում՝ գիշերը +10, +15°, ցերեկը՝ +21, +26°; բարձրլեռնային վայրերում՝ գիշերը +5, +10°, ցերեկը՝ +17, +22°։

Հուլիսի 7 – երկուշաբթի

Արևելյան Վրաստանում՝ ամպամածության պարբերաբար ավելացում։ Տեղ-տեղ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Փոփոխական քամու ուղղություն՝ 10-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը՝ ցածրադիր վայրերում գիշերը +12, +17°, ցերեկը +26, +31°; լեռներում գիշերը +8, +13°, ցերեկը +24, +29°; բարձրլեռնային վայրերում գիշերը +4, +9°, ցերեկը +15, +20°, տեղ-տեղ մինչև +25°։

Հուլիսի 8 – երեքշաբթի

Արևելյան Վրաստանում՝ ամպամածության պարբերաբար ավելացում։ Տեղ-տեղ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է մառախուղ և կարկուտ։ Արևելյան քամի՝ 10-15 մ/վրկ, որոշ տեղերում՝ ուժեղ՝ 17-22 մ/վրկ ցերեկը։ Օդի ջերմաստիճանը՝ ցածրադիր վայրերում գիշերը +14, +19°, ցերեկը +26, +31°; լեռներում գիշերը +10, +15°, ցերեկը +24, +29°; բարձրլեռնային վայրերում գիշերը +6, +11°, ցերեկը +15, +20°, տեղ-տեղ՝ մինչև +25°։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝