նորություններ 4 Հուլիսի, 2025 • Լեռնային շրջաններում սպասվում է տեղ-տեղ ուժեղ և կարճատև անձրև

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հուլիսի 5-ի ցերեկային ժամերին, արևելյան Վրաստանում և արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում տեղ-տեղ սպասվում է կարճատև ուժեղ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, իսկ արևելյան Վրաստանում հնարավոր է նաև կարկուտ։

Օդերևութաբանների գնահատմամբ՝ ակնկալվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում Վրաստանի գետերում, փոքր գետերում՝ հեղեղներ, իսկ բլրոտ և լեռնային գոտիներում՝ սողանքների և ցեխահոսքերի առաջացում կամ ակտիվացում։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարությամբ՝ վտանգի մակարդակը միջին է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝