նորություններ 30 Հունիսի, 2025 • Անձրև և ամպրոպ՝ եղանակը մինչև հուլիսի 3-ը

Վրաստանում մինչև հուլիսի 3-ը սպասվում է անձրևոտ եղանակ։ Ախալքալաքում և Նինոծմինդայում, որոնք Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններ են, սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպներ և կարկուտ։ Վրաստանի ողջ տարածքում մանրամասն եղանակի մասին տեղեկություններ, ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության։

Նշենք, որ Ախալքալաքը պատկանում է Արևելյան Վրաստանի բարձրլեռնային մունիցիպալիտետներին։

Հունիսի 30, երկուշաբթի

Արևմտյան Վրաստան՝ ամպամածությունը ժամանակ առ ժամանակ կավելանա։ Շրջանների մեծ մասում կարճատև անձրև և ամպրոպ, երբեմն ուժեղ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, երբեմն ուժեղ՝ 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում գիշերը կլինի +15, +20°, ցերեկը՝ +19, +24°, լեռներում գիշերը՝ +12, +17°, ցերեկը՝ +18, +23°, բարձրավանդակներում գիշերը՝ +8, +13°, ցերեկը՝ +15, +20°:

Արևելյան Վրաստան՝ ամպամածությունը ժամանակ առ ժամանակ կավելանա։ Շրջանների մեծ մասում կարճատև անձրև և ամպրոպ, երբեմն ուժեղ, հնարավոր է կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, երբեմն ուժեղ՝ 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հովիտնրում գիշերը կկազմի +14, +19°, ցերեկը՝ +23, +28°, լեռներում գիշերը՝ +8, +13°, ցերեկը՝ +20, +25°, բարձրավանդակներում գիշերը կկազմի +4, +9°, ցերեկը՝ +15, +20°:

Հուլիսի 1, երեքշաբթի

Արևմտյան Վրաստան՝ ամպամածությունը ժամանակ առ ժամանակ կավելանա: Գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը որոշ շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ: Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում գիշերը կկազմի +12, +17°, ցերեկը՝ +23, +28°, լեռներում գիշերը՝ +10, +15°, ցերեկը +21, +26°, բարձրավանդակներում գիշերը՝ +7, +12°, ցերեկը՝ +20, +25°:

Արևելյան Վրաստան՝ ամպամածությունը ժամանակ առ ժամանակ կավելանա։ Տեղ-տեղ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ ուժեղ՝ 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ հովիտներում գիշերը կկազմի +12, +17°, ցերեկը՝ +25, +30°, լեռներում գիշերը՝ +7, +12°, ցերեկը՝ +23, +28°, բարձրավանդակներում գիշերը կկազմի +3, +8°, ​​​​ցերեկը՝ +14, +19°, որոշ տեղերում +24°:

Հուլիսի 2, չորեքշաբթի

Արևմտյան Վրաստան՝ ամպամածությունը ժամանակ առ ժամանակ կավելանա։ Գիշերը որոշ շրջաններում, ցերեկը շրջանների մեծ մասում՝ կարճատև անձրև և ամպրոպ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, ցերեկը որոշ վայրերում ուժեղ՝ 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում գիշերը կկազմի +15, +20°, ցերեկը՝ +21, +26°, լեռներում գիշերը կկազմի +11, +16°, ցերեկը՝ +20, +25°, բարձրավանդակներում գիշերը կկազմի +7, +12°, ցերեկը՝ +19, +24°:

Արևելյան Վրաստանում ամպամածությունը ժամանակ առ ժամանակ կավելանա։ Գիշերը հիմնականում չորային կլինի, օրվա ընթացքում՝ տեղ-տեղ՝ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ՝ ուժեղ՝ 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում գիշերը կկազմի +12, +17°, ցերեկը՝ +24, +29°, լեռներում գիշերը կկազմի +7, +12°, ցերեկը՝ +20, +25°, բարձրավանդակներում գիշերը կկազմի +3, +8°, ​​​​ցերեկը՝ +12, +17°, որոշ տեղերում +22°:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝