նորություններ 25 Հունիսի, 2025 • Մինի ֆուտբոլի մրցաշար Ախալքալաքում

Հունիսի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կայացել է մինի ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալ և ոչ մունիցիպալ հաստատությունների սիրողական թիմեր։ Մրցումների արդյունքում՝ առաջին հորիզոնականը գրավել է Մուրջախեթի թիմը, երկրորդը՝ Վաչիանինը, իսկ երրորդը՝ Սպասարկման կենտրոնինը։

Առաջին տեղը գրաված թիմը պարգևատրվել է 1000 լարիով և իրավունք ստացել ներկայացնելու Ախալքալաքը տարածաշրջանային առաջնությունում։ Բացի այդ, առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերը ստացել են գավաթներ՝ որպես մրցանակ։

333

Հատկանշական է, որ Վրաստանի ողջ տարածքում, տարբեր մունիցիպալիտետներում ևս անցկացվում է մինի ֆուտբոլի մրցաշար, որը կազմակերպվել է համալսարանների ասոցիացիայի և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ նախաձեռնությամբ։

222

«Նմանատիպ մրցաշարեր մենք բազմիցս անցկացրել ենք, սակայն այս տարի այն անցկացվում է համալսարանների ասոցիացիայի և մունիցիպալիտետների համագործակցությամբ։ Մրցաշարի մասնակիցներին տրամադրվում են մեդալներ՝ ինչպես մեր, այնպես էլ մունիցիպալիտետի կողմից։ Ամենակարևորը՝ հաղթող թիմը կներկայացնի տարածաշրջանը հաջորդ փուլում։ Ռեգիոնալ փուլում հաղթելու դեպքում թիմը կխաղա Վրաստանի չեմպիոնության համար», – ասաց Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը։

444

Ախալքալաքի մունիցիպալիտետում մրցաշարին մասնակցել է 12 թիմ։

111

Մրցաշարն անցկացվում է «Ոչ թմրանյութերին» կարգախոսով՝ խթանելով առողջ ապրելակերպ և սպորտի միջոցով երիտասարդության զարգացում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝