Այսօր՝ հունիսի 23-ին, Թբիլիսիում Վրաստանի մարզային լիգայի առաջնության շրջանակներում տեղի ունեցավ Ախալքալաքի «Աբուլ» և Թբիլիսիի «Վազիսուբանի» թիմերի միջև խաղ։ Հանդիպումն ավարտվեց 8:0 հաշվով՝ հօգուտ «Աբուլ»-ի։
Ներկայիս դրությամբ, «Աբուլ» ֆուտբոլային թիմը մարզային լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը և ձգտում է բարձրանալ աղյուսակի վերնամաս։ «Աբուլ»-ի տպավորիչ հաղթանակներից անկախ, թիմը ամսվա սկզբից մնացել է 3-րդ տեղում, քանի որ նրա մրցակիցները նույնպես հաղթանակներ են տանում։
Թիմի հաջորդ խաղը կկայանա հուլիսի 1-ին Կասպիում՝ Ախալցիխեի «Սամցխե» թիմի հետ։
Այժմ ընթանում են առաջին շրջափուլի խաղերը։ Առաջին շրջափուլի վերջին խաղը կկայանա հուլիսի 1-ին։ Թիմերը կգնան ամառային արձակուրդի, առաջնությունը կվերսկսվի ամռան վերջին։ Երկրորդ շրջափուլում թիմը պետք է անցկացնի ևս 13 հանդիպում։