նորություններ 23 Հունիսի, 2025 • Այսօրվանից ընդունվում են ատեստատ ստանալու դիմումները

Այսօրվանից՝ հունիսի 23-ից, սկսվում է դպրոցն ավարտելու վկայականներ՝ ատեստատներ ստանալու դիմումների ընդունումը։

Ատեստատ ստանալու համար պետք է դիմել արդարադության տուն կամ պետական ​​ծառայությունների զարգացման գործակալության տարածքային բաժիններ։ Այն  կպատրաստվի 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անվճար։ Եթե դիմորդը ցանկանում է այն ավելի շուտ ստանալ, պետք է վճարի հավելյալ գումար։ Դիմումների անվճար ընդունման  վերջնաժամկետը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն է։

Վկայական ստանալու համար դիմումը կարող է ներկայացնել հենց աշակերտը՝ եթե ունի անձը հաստատող փասթաթուղթ, կամ աշակերտի օրինական ներկայացուցիչը (անչափահաս աշակերտի ծնող կամ խնամակալ)։

Ատեստատ ստանալու համար պետք է ներկայացնել․

  • անձը հաստատող փաստաթուղթ
  • անվան/ազգանվան փոփոխությունը հաստատող փաստաթուղթ (եթե կա)
  • ներկայացուցիչը հաստատող փաստաթուղթ (օրինական ներկայացուցչի համար)

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝