Ախալքալաքում հունիսի 18-ին լողի մրցույթ է անցկացվել։ Մունիցիպալ առաջնությանը մասնակցել է թվով 49 լողորդ, որից 9-ը աղջիկ, իսկ 40-ը՝ տղա։
Ախալքալաքի մարզահամալիրում լողորդների միջև պայքարն ընթացել է աղջիկների և տղաների թիմերի միջև՝ հինգ տարիքային խմբում։
Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և խորհրդանշական նվերներով։
Տղաների առաջին տարիքային խմբում՝
- առաջին տեղը գրավել է Մնոյան Մաքսիմը
- երկրորդ տեղը գրավել է Մղդեսյան Արմանը
- երրորդ տեղը գրավել է Թոմասյան Անդրանիկը
Տղաների երկրորդ տարիքային խմբում՝
- առաջին տեղը գրավել է Նահատակյան Դավիթը
- երկրորդ տեղը գրավել է Սահարյան Վիտալիկը
- երրորդ տեղը գրավել է Թոփալյան Դավիթը
Տղաների երրորդ տարիքային խմբում՝
- առաջին տեղը գրավել է Թոփալյան Վանոն
- երկրորդ տեղը գրավել է Մարուքյան Արտավազդը
- երրորդ տեղը գրավել է Ղազարյան Արսենը
Աղջիկների առաջին տարիքային խմբում՝
- առաջին տեղը գրավել է Շիրինյան Լաուրան
- երկրորդ տեղը գրավել է Քերոբյան Ժաննան
- երրորդ տեղը գրավել է Ալեքսանյան Յանան
Աղջիկների երկրորդ տարիքային խմբում՝
- առաջին տեղը գրավել է Նուցա Խուցիշվիլին
- երկրորդ տեղը գրավել է Թադևոսյան Քրիստինան
- երրորդ տեղը գրավել է Ադամյան Անին