Շրջակա միջավայրի ազգային գործակալության կայքում հրապարակվել է հունիսի 18-20-ի եղանակի կանխատեսումը։ Այս կանխատեսման համաձայն՝ հունիսի 18-19-ը հնարավոր են կարճատև անձրևներ, ամպրոպներ, իսկ որոշ վայրերում՝ նույնիսկ կարկուտ։ Հունիսի 20-ին տեղումներ չեն սպասվում։ Օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +13°-ից մինչև +20°։ Ախալքալաքն ու Նինոծմինդան Արևելյան Վրաստանի բարձրլեռնային համայնքներ են։
Հունիսի 18-ը՝ չորեքշաբթի
Արևելյան Վրաստանում՝ ամպամածության պարբերաբար ավելացում է սպասվում։ Տեղ-տեղ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ ուժեղ՝ 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ ցածրադիր վայրերում՝ գիշերը +11, +16°, ցերեկը՝ +23, +28°, լեռներում՝ գիշերը +4, +9°, ցերեկը՝ +21, +26°, բարձրլեռնային վայրերում՝ գիշերը +1, +6°, ցերեկը՝ +15, +20°։
Հունիսի 19-ը՝ հինգշաբթի
Արևելյան Վրաստանում՝ պարբերաբար ամպամածության ավելացում է սպասովում։ Գիշերը հիմնականում չորային է, լեռնային շրջաններում՝ օրվա ընթացքում որոշ տեղերում կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, որոշ տեղերում՝ ուժեղ՝ ցերեկը՝ 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ ցածրադիր վայրերում՝ գիշերը +10, +15°, ցերեկը՝ +26, +31°, լեռներում՝ գիշերը +5, +10°, ցերեկը՝ +22, +27°, բարձրլեռնային վայրերում՝ գիշերը +1, +6°, ցերեկը՝ +13, +18°, որոշ տեղերում՝ +24°։
Հունիսի 20-ը՝ ուրբաթ
Արևելյան Վրաստանում՝ պարբերաբար ամպամածության ավելացում է սպասվում։ Առավելապես առանց տեղումների։ Գիշերը արևմտյան, ցերեկը՝ արևելյան քամի՝ 10-15 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ ցածրադիր վայրերում գիշերը +10, +15°, ցերեկը՝ +27, +32°; լեռներում գիշերը +5, +10°, ցերեկը՝ +23, +28°; տեղ-տեղ +32°, բարձրլեռնային վայրերում գիշերը +3, +8°, ցերեկը +15, +20°, տեղ-տեղ +27°։