նորություններ 17 Հունիսի, 2025 • «Աբուլը» հաղթանակ է տարել 9:0 հաշվով

Այսօր Ախալքալաքում, քաղաքի կենտրոնական մարզադաշտում, տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում Ախալքալաքի «Աբուլ» և «Բորջոմի-2» թիմերի միջև: Ախալքալաքի ֆուտբոլիստները մրցակցի դարպաս 9 գոլ ուղարկեցին:

Երկրպագուների ծափահարությունների ներքո գոլերը խփեցին Գուրգեն Գաբրիելյանը, Արթուր Փեշտմալջյանը, Կախա Մամուլաշվիլին, Ռոման Ավետիսյանը, Ստեփան Մարգարյանը (2), Լուկա Գագնիձեն (2) և Աղասի Պալոյանը:

Այս պահին «Աբուլ» ֆուտբոլային թիմը մարզային լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը և ձգտում է բարձրանալ մրցաշարային աղյուսակի գագաթնակետին:

Թիմի հաջորդ խաղը կկայանա հունիսի 23-ին, Թբիլիսիում՝ «Վազիսուբանի» թիմի հետ:

Այժմ ընթանում են առաջին մրցափուլի խաղերը: Առաջին մրցափուլի վերջին խաղը կկայանա հուլիսի 1-ին: Երկրորդ մրցափուլում թիմը պետք է անցկացնի ևս 13 ֆուտբոլային հանդիպում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝