Տաք եղանակ, տեղ-տեղ կարճատև անձրևներ, ամպրոպներ և նույնիսկ հնարավոր է կարկուտ. այսպիսին է Շրջակա միջավայրի ազգային գործակալության եղանակի կանխատեսումը առաջիկա 3 օրերի համար։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում, որոնք ներառում են Ախալքալաքը և Նինոծմինդան, սպասվում է հետևյալ եղանակը.
Հունիսի 10՝ երեքշաբթի
Արևելյան Վրաստանում՝ ժամանակ առ ժամանակ ամպամածության ավելացում է սպասվում։ Տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Փոփոխական քամու ուղղություն՝ 10-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրլեռնային շրջաններում գիշերը +3, +8°, ցերեկը +18, +23°։
Հունիսի 11՝ չորեքշաբթի
Արևելյան Վրաստանում՝ ժամանակ առ ժամանակ ամպամածության ավելացում է սպասվում։ Տեղ-տեղ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Փոփոխական քամու ուղղություն՝ 10-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրլեռնային շրջաններում գիշերը +5, +10°, ցերեկը +15, +20°, տեղ-տեղ մինչև +26°։
Հունիսի 12՝ հինգշաբթի
Արևելյան Վրաստանում՝ ժամանակ առ ժամանակ ամպամածության ավելացում է սպասվում։ Տեղ-տեղ կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում, հնարավոր է կարկուտ։ Քամին կփչի արևմտյան ուղղությամբ՝ 10-15 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրլեռնային շրջաններում գիշերը կլինի +7, +12°, իսկ ցերեկային ժամերին՝ +15, +20°, տեղ-տեղ՝ մինչև +25°։