նորություններ 9 Հունիսի, 2025 • Ախալքալաքից միջազգային առաջնության մրցանակակիրները

Փոթիում ավարտվեց հունիսի 8-ին կայացած բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարը: Ախալքալաքից առաջնությանը մասնակցեցին վեց մարզիկներ, որոնցից երկուսը վերադարձան մրցանակային տեղերով:

Արտյուշ Այվազյանը զբաղեցրեց 2-րդ տեղը 80 կգ քաշային կարգում, իսկ Խաչատուր Ինդոյանը զբաղեցրեց 3-րդ տեղը՝ 65 կգ քաշային կարգում:

«Մեր արդյունքները վատ չեն, չնայած մենք ակնկալում էինք, որ Արտյուշ Այվազյանը կդառնա չեմպիոն, բայց որոշ մանրամասների պատճառով նա զբաղեցրեց 2-րդ տեղը: Բայց ընդհանուր առմամբ արդյունքները վատը չեն, մրցակցությունը շատ ուժեղ էր, մրցակիցները ուժեղ էին՝ տարբեր չեմպիոններ», — ասաց մարզիչ Գարիկ Էլիզբարյանը:

Զուրաբ Սարսանիայի անվան բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարը տեղի ունեցավ Փոթիում հունիսի 5-ից 8-ը: Դրան մասնակցեցին 5 երկրների մարզիկներ, այդ թվում՝ Վրաստանից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝