նորություններ 5 Հունիսի, 2025 • Ախալքալաքի մարզիկները մասնակցում են բռնցքամարտի միջազգային մրցաշարի

Այսօր Ախալքալաքի մարզահամալիրը ներկայացնող երիտասարդ մարզիկներն առաջին անգամ դուրս եկան մրցահարթակ՝ մասնակցելով Փոթի քաղաքում անցկացվող միջազգային մրցումներին։

Այս պահին հայտնի է, որ այսօր մրցող Ախալքալաքի երեք մարզիկներից երկուսը հաղթել են իրենց առաջին մենամարտերում և անցել հաջորդ փուլ։ Ախալքալաքից ընդհանուր առմամբ մրցում են 6 մարզիկներ։ Մրցումները տեղի կունենան հունիսի 5-ից 8-ը։

Փոթիում ընթանում է Զուրաբ Սարսանիայի անվան բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարը։ Դրան մասնակցում են մարզիկներ 5 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից։

Ախալքալաքի բռնցքամարտիկների Փոթիում գրանցած արդյունքների մասին Jnews-ը կպատմի հետևյալ նյութերում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝