Շրջակա միջավայրի ազգային գործակալության օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ այսօր՝ հունիսի 5-ին, օդի ջերմաստիճանը համեմատաբար պետք է բարձրանար Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում, այդ թվում՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում, սակայն, թարմացված տվյալների համաձայն, 1 աստիճան տաքացում կանխատեսվում է միայն հունիսի 7-ին, այսօր և վաղը սպասվում է նմանատիպ եղանակ, ինչպիսինն էր վերջին 2-3 օրերին՝ համեմատաբար զով, փոփոխական քամի, կարճատև անձրևներ, ամպրոպներ, հնարավոր է նույնիսկ կարկուտ։
Եղանակի կանխատեսումը՝ ըստ օրերի՝ հունիսի 5-ից մինչև հունիսի 7-ը
Հունիսի 5, հինգշաբթի
Արևելյան Վրաստանում՝ պարբերաբար ամպամածության ավելացում։ Տեղ-տեղ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, ցերեկը որոշ տեղերում կարող է հասնել մինչև 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրլեռնային շրջաններում գիշերը +6, +11°, ցերեկը՝ +12, +17°։
Հունիսի 6, ուրբաթ
Արևելյան Վրաստանում՝ պարբերաբար ամպամածության ավելացում։ Գիշերը որոշ շրջաններում, ցերեկը մեծ մասում՝ կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր են առատ տեղումներ և կարկուտ։ Քամու փոփոխական ուղղություն՝ 10-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրլեռնային շրջաններում գիշերը +2, +7°, ցերեկը՝ +12, +17°, տեղ-տեղ՝ մինչև +23°։
Հունիսի 7, շաբաթ
Արևելյան Վրաստանում՝ պարբերաբար ամպամածության ավելացում։ Տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, գիշերը հնարավոր են առատ տեղումներ և կարկուտ։ Քամու փոփոխական ուղղություն՝ 10-15 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրլեռնային շրջաններում գիշերը +2, +7°, ցերեկը՝ +13, +18°, տեղ-տեղ՝ մինչև +24°։