նորություններ 4 Հունիսի, 2025 • «Աբուլ»-ը բարձրացել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական

Հունիսի 3-ին տարած հաղթանակի արդյունքում Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլային թիմը շրջանային լիգայի մրցաշարային աղյուսակում բարձրացել է 3-րդ հորիզոնական։ Թիմը ձգտում է ավելի բարձրանալ և զբաղեցնել պատվավոր առաջին տեղը։

Հունիսի 3-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի ունեցավ «Աբուլ» և «Լիախվի Աջաբեթի» թիմերի միջև հանդիպում, որն ավարտվեց 3:1 հաշվով՝ Ախալքալաքի թիմի օգտին: Գոլերի հեղինակներ դարձան Ռաֆայել Դարբինյանը (2 գոլ) և Լուկա Գագիձեն (1 գոլ): Այս հաղթանակի արդյունքում «Աբուլ» թիմը մրցաշարային աղյուսակում հայտնվեց 3-րդ տեղում։ Շրջանային առաջնության առաջին շրջանում «Աբուլը» պետք է խաղա ևս 4 խաղ, որոնցից 2-ը կլինի Թբիլիսիում, իսկ 2-ը՝ Ախալքալաքում։ Փուլի վերջին խաղը կկայանա հուլիսի 1-ին, իսկ երկրորդ շրջափուլում սպասվում է 13 խաղային հանդիպում։

«Աբուլ» թիմի հաջորդ խաղը կկայանա հունիսի 9-ին, այն կանցկացվի Թբիլիսիում՝ ընդդեմ «Օրբի-2» ֆուտբոլային թիմի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝