նորություններ 3 Հունիսի, 2025 • Եղանակի կանխատեսումը Ախալքալաքում և Նինոծմինդայում՝ հունիսի 3-6-ը

Ախալքալաքում առաջիկա 3 օրերին սպասվում է ամպամած եղանակ՝ կարճատև անձրևներով, ամպրոպներով, որոշ վայրերում նույնիսկ կարկուտով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը +12-ից +18°, իսկ գիշերը՝ +2-ից +9°: Ստորև ներկայացված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության մանրամասն եղանակի կանխատեսումը ըստ օրերի։

Նշենք, որ Ախալքալաքն ու Նինոծմինդան պատկանում են Արևելյան Վրաստանի բարձրլեռնային մունիցիպալիտետների շարքին։

Հունիսի 3՝ երեքշաբթի

Արևելյան Վրաստանում սպասվում է ամպամածության ավելացում։ Շրջանների մեծ մասում կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ ուժեղ՝ 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրլեռնային շրջաններում գիշերը +4, +9°, ցերեկը՝ +12, +17°։

Հունիսի 4՝ չորեքշաբթի

Արևելյան Վրաստանում սպասովում է ամպամածության ավելացում։ Տեղ-տեղ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ ուժեղ՝ 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրլեռնային շրջաններում գիշերը՝ +3, +8°, ​​​​ցերեկը՝ +12, +17°, տեղ-տեղ՝ մինչև +20°։

Հունիսի 5՝ հինգշաբթի

Արևելյան Վրաստանում սպասվում է ամպամածության ավելացում։ Տեղ-տեղ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Արևմտյան քամի՝ 10-15 մ/վրկ, որոշ տեղերում՝ ուժեղ՝ 17-22 մ/վրկ՝ ցերեկը։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրլեռնային շրջաններում գիշերը +2, +7°, ցերեկը՝ +13, +18°, տեղ-տեղ՝ մինչև +24°։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝