նորություններ 31 Մայիսի, 2025 • Եղանակի տեսություն՝ մինչև հունիսի 2-ը

Ախալքալաքում առաջիկա 3 օրերին սպասվում է համեմատաբար տաք եղանակ, ցերեկը՝ +13, +18°, իսկ գիշերը՝ +3, +8°։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսումների համաձայն՝ այս օրերին այստեղ հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ և նույնիսկ կարկուտ։

Եղանակի մանրամասն կանխատեսում ենք ներկայացնում, որը հրապարակված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության կայքում։ Նշենք, որ Ախալքալաքը եւ Նինոծմինդան պատկանում են Արեւելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններին։

Մայիսի 31 — շաբաթ

Արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ կդիտվի ամպամածության ավելացում։ Առանձին վայրերում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ. Քամին արևմտյան 10-15 մ/վրկ. Օդի ջերմաստիճանը՝ բարձրադիր գոտիներում գիշերը +3, +8°, ​​ցերեկը՝ +11, +16°, տեղ-տեղ մինչև +22°։

Հունիսի 1 — կիրակի

Արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ կդիտվի ամպամածության ավելացում։ Առանձին վայրերում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ. Քամին արևմտյան 10-15 մ/վրկ. Օդի ջերմաստիճանը՝ բարձրադիր գոտիներում գիշերը +3, +8°, ​​ցերեկը՝ +13, +18°, տեղ-տեղ մինչև +25°։

Հունիսի 2 — երկուշաբթի

Արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ կդիտվի ամպամածության ավելացում։ Գիշերը առանձին հատվածներում, ցերեկը շրջանների զգալի մասում հնարավոր է կարճատև անձրեւ և ամպրոպ, կարկուտ։ Քամին արևմտյան՝ 10-15, ցերեկը՝ տեղ-տեղ՝ ուժգին 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրադիր գոտիներում գիշերը +5, +10°, ցերեկը՝ +12, +17°։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝