նորություններ 22 Մայիսի, 2025 • Շրջանավարտների սերունդներ՝ մի դպրոցի պատմության մեջ (Photo)

Այսօր՝ մայիսի 22-ին, Ախալքալաք քաղաքի թիվ 2 հանրային դպրոցում հանդիսավոր արարողությամբ հնչեց Վերջին զանգը։ Դպրոցն ավարտեցին երկու ավարտական դասարանների 39 աշակերտներ։

Jnews photo - 1

Jnews photo - 1

Ախալքալաքի «ռուսաց» դպրոցի աշակերտները ձեռք ձեռքի բռնած իջնում են աստիճաններով: Չնայած դպրոցն ավարտում են երկու դասարան, աստիճաններով իջնում են երեքը. այսօր Վերջին զանգը հնչեց նաև 40 տարի առաջ դպրոցն ավարտած շրջանավարտների համար։ Նրանց թվում է մի մարդ, ով տարիներ շարունակ օգնել է իր «alma mater»-ին ՝ վերանորոգելով դասարանները և հագեցնելով դրանք ժամանակակից տեխնիկայով։ Վարդան Ավագյանը տարիներ շարունակ թանկարժեք նվերներ է ուղարկել այս դպրոցի աշակերտներին։ Այս տարին բացառություն չէր՝ բոլոր շրջանավարտները ստացան հեռախոսներ, իսկ գերազանցիկները, հեռախոսներից բացի, ստացան նաև համակարգիչներ։ Դպրոցը նաև նախկին աշակերտից ստացավ սեղանի համակարգիչ և գունավոր տպիչ։

Jnews photo - 1

«Նա իր ակտիվ մասնակցությունն է ունենում մեր դպրոցի կյանքում, օգնում և միշտ աջակցում է դրան։ 2023 թվականին նա մեզ նվիրեց աշխարհագրության, իսկ 2025 թվականին՝ քիմիայի դասարան։ Մենք ուրախ ենք, որ Վարդան Նահապետովիչը և նրա դասընկերները այսօր ներկա են մեր տոնակատարությանը։ Այս տարի նրանք նշում են իրենց դպրոցի ավարտման 40-ամյակը», — իր ելույթում ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանը։

Jnews photo - 1

Jnews photo - 1

Շրջանավարտներին շնորհավորական խոսք ասաց նաև ինքը՝ Վարդան Ավագյանը.

«Ես կցանկանայի այսօրվա շրջանավարտներին մաղթել երկար, երջանիկ, հաջողակ կյանքի ուղի։ Ամեն ինչ իսկապես ձեր ձեռքերում է։ Ես անչափ ուրախ եմ, որ այսօր դպրոցում կան այսքան շատ աշակերտներ, որոնք հավակնում են ոսկե և արծաթե մեդալների։ Հիշում եմ՝ 40 տարի առաջ ես այս տիտղոսի միակ հավակնորդն էի։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ և մշտապես ինքներդ ձեզ վրա աշխատելու կարողություն։ Շնորհավորում եմ ձեզ», — ասաց նա։

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1

Ախալքալաքի Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը նույնպես իր բարեմաղթանքները հղեց։ Տոնական միջոցառմանը ներկա էին սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, սակրեբուլոյի պատգամավորներ, Սամցխե-Ջավախքի նահանգապետի ներկայացուցիչը և այլ պատվավոր հյուրեր։

Jnews photo - 1

Jnews photo - 1

Дизайн без названия - 1

Jnews photo - 1

Դպրոցի աշակերտներն ու շրջանավարտները պատրաստել էին գեղեցիկ և հետաքրքիր ծրագիր. նրանք պարեցին, երգեցին և ընթերցեցին բանաստեղծություններ։ Շրջանավարտները վալս պարեցին և փուչիկներ բաց թողեցին երկինք։ Վերջին զանգը հնչեց նրանց համար՝ ազդարարելով նոր կյանքի սկիզբը՝ դեպի հասուն և անակնկալներով լի կյանք։

Նշենք, որ այս տարի Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցը նշեց իր 100-ամյակը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝