նորություններ 22 Մայիսի, 2025 • Առաջիկա 3 օրերի եղանակը

Վրաստանում մինչև մայիսի 24-ը սպասվում է տաք և հիմնականում չոր եղանակ, սակայն մայիսի 24-ին որոշ վայրերում անձրև կտեղա` ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության հրապարակած տեղեկության։

Մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +24, +26 աստիճան։

Արևմտյան Վրաստանում մայիսի 22-23-ը սպասվում է տաք եղանակ, իսկ մայիսի 24-ին որոշ վայրերում անձրև կտեղա։ Օդի ջերմաստիճանը կլինի +22, +27 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մայիսի 24-ին որոշ վայրերում` անձրև։ Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կլինի +15, +20 աստիճան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝