նորություններ 22 Մայիսի, 2025 • Ի՞նչ փուլում է գտնվում Սուլդայի դպրոցի շինարարությունը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում նոր դպրոցի շինարարությունն ընթանում է դանդաղ տեմպերով՝ պայմանավորված գրեթե ամենօրյա տեղումներով, որոնք խանգարում են աշխատանքների շարունակականությանը։

Jnews-ը տեղում այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։

sulda3

Դպրոցի շինարարական աշխատանքների ղեկավար Նորիկ Զարմարյանի խոսքով՝ շինարարությունը գտնվում է սկզբնական փուլում։

«Հիմքն արդեն գցված է, ներկայումս բետոնալցման փուլում ենք, ինչը շատ կարևոր գործընթաց է։ Սակայն շարունակական անձրևները խիստ խոչընդոտում են մեր աշխատանքը», – ասաց Նորիկ Զարմարյանը։

Նրա խոսքով՝ թիմը փորձում է արդյունավետ կերպով օգտագործել եղանակային կայուն օրերը՝ շարունակելու շինարարական աշխատանքները։

sulda2

Հիշեցնենք , որ Սուլդա գյուղի նոր դպրոցի շինարարության աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2026 թվականի հոկտեմբեր ամիս: Նոր դպրոցի կառուցման մրցույթը շահել է «MC Group» ՍՊԸ-ն՝ 4 931 692 լարիով։ Նորակառույց դպրոցը երկհարկանի է լինելու՝ 2250 մ² ընդհանուր մակերեսով:

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝