Մայիսի 12-ից 18-ը, Ախալքալաքի մարզահամալիրի 13-14 տարեկան 13 բռնցքամարտիկներ Քութայիսիիում մասնակցել են բռնցքամարտի Վրաստանի առաջնությանը։ Ախալքալաքի բռնցքամարտիկներն առաջնությունից վերադարձել են չորս բրոնզե մդեալով։
Մարզիչ Գագիկ Էլիզբարյանը Ախալքալաքի մարզահամալիրի սաների ելույթը Վրաստանի բռնցքամարտի առաջնությանը գնահատում է բավարար։ Սպասելիքներն ավելին են եղել, քան գրանցած արդյունքները։
«Այս անգամ չորս բռնցքամարտիկ զբաղեցրեց երրորդ տեղ։ Իհարկե, գոհացուցիչ չէ, բայց սա սպորտ է՝ որտեղ հաղթանակ, այնտեղ էլ պարտություն։ Մենք սովոր էինք, որ ամեն անգամ առաջին ու երկրորդ տեղ էինք գրավում, բայց այս անգամ տարբեր պատճառներով Քութայիսիից վերադարձանք 4 բրոնզով», — ասաց Գագիկ Էլիզբարյանը։
Վերջինիս խոսքով, գլխավոր և խանգարող հանգամանքը եղել է այն, որ մեր մարզիկներից մի քանիսը հանդես են եկել վնասվածքներով։
«Փոքրերն էին այս անգամ, բռնցքամարտիկ ունեինք, որ վնասվածներ ուներ, դրա պատճառով այս անգամ վերադարձանք այսպիսի արդյունքներով», — հավելեց Գագիկ Էլիզբարյանը։
Հավելենք, որ հունիսի սկզբներին Ախալքալաքի մարզահամալիրի արդեն պատանի բռնցքամարտիկները պատրաստվում են մասնակցել Փոթիում կայանալիք միջազգային առաջնությանը։
Կարդացեք նաև՝
- Ախալքալաքցի բռնցքամարտիկները կիսաեզրափակչում են
- Ախալքալաքի դպրոցահասակ բռնցքամարտիկները մասնակցում են Վրաստանի առաջնությանը
Լուսանկարը՝ Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից