Այսօր՝ մայիսի 16-ին, Ախալքալաքի մարզահամալիրի դահլիճում անցկացվել է քիքբոքսինգի մունիցիպալ մրցաշար, որն իրականացվել է Ախալքալաքի քաղաքապետարանի աջակցությամբ։
Մրցաշարին մասնակցում էին ավելի քան 40 մարզիկներ՝ Ախալքալաքից և Նինոծմինդայից։ Մարզիկները պայքարում էին տարբեր քաշային կարգերում։ Մրցակիցները բաժանված էին 20 զույգի, և յուրաքանչյուր մենամարտ աչքի էր ընկնում մարտական ոգով, տեխնիկայով և մարզիկների պատրաստվածությամբ։
Քիքբոքսինգի գլխավոր մարզիչ Սերգեյ Տոնականյանն ասաց․
«Այս մրցաշարը բացառիկ հնարավորություն է մեր մարզիկների համար՝ ցույց տալու իրենց ուժն ու պատրաստվածությունը։ Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր մունիցիպալիտետի ղեկավարներին, ովքեր մշտապես աջակցում են մեզ։ Նրանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք զարգացնել քիքբոքսինգը մեր համայնքում»։
Հաղթող մարզիկներին և վաստակաշատ մարզիչներին մունիցիպալիտետի ղեկավարությունը գավաթներ և մեդալներ հանձնեց:
Մրցումներին հետևելու էին եկել նաև մարզիկների ծնողները, հարազատները, ընկերները։ Դահլիճում տիրում էր ջերմ և ոգևորիչ մթնոլորտ:
Ներկա էր նաև Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը:
Մրցաշարի արդյունքներով 16 մարզիկ առաջին տեղ գրավեց, տարբեր քաշային կարգերում, 16 մարզիկ երկրորդ տեղ գրավեց, իսկ 7 մարզիկ՝ երրորդ տեղ։