Մայիսի 12-ին Ախալքալաքի մարզահամալիրի 13-14 տարեկան 13 բռնցքամարտիկ մեկնել է Քութայիսի մասնակցելու բռնցքամարտի Վրաստանի առաջնությանը։ Մեր բռնցքամարտիկներն արդեն գրանցել են իրենց առաջին հաղթանակները։
Jnews-ը հեռախոսազրույց ունեցավ մարզիչ Գագիկ Էլիզբարյանի հետ։
«Ամսի 13-ին կայացել է 6 մենամարտ, 6-ն էլ ավարտվել է մեր հաղթանակով:
Ամսի 14-ին կայացել է 4 մենամարտ, որից 3-ն ավարտվել է մեր հաղթանակով:
Այսօր կայացել է 7 մենամարտ, որից 3-ն ավարտվել է մեր հաղթանակով:
3 մարզիկ արդեն կիսաերզափակչում են», — ասաց Գագիկ Էլիզբարյանը:
Վրաստանի բռնցքամարտի առաջնության վերջնական արդյունքները հայտնի կդառնան մայիսի 18-ին։