նորություններ 13 Մայիսի, 2025 • Ախալքալաքի դպրոցահասակ բռնցքամարտիկները մասնակցում են Վրաստանի առաջնությանը

Ախալքալաքի մարզահամալիրի սաները մասնակցում են Վրաստանի բռնցքամարտի դպրոցահասակ տղաների և աղջիկների առաջնությանը, որն անցկացվում է Քութայիսիում մայիսի 12-ից 18-ը։Մայիսի 12-ին Ախալքալաքի մարզահամալիրի 13-14 տարեկան 13 բռնցքամարտիկ մեկնել է Քութայիսի մասնակցելու բռնցքամարտի Վրաստանի առաջնությանը։

Ախալքալաքից առաջնությանը մասնակցում են 12 տղա և մեկ աղջիկ՝ Գոհար Աբդոյանը։ Քութայիսիում ընթացող Վրաստանի առաջնության մենամարտերը մեկնարկել են այսօր, մայիսի 13-ին:  Առաջնության վերջնական արդյունքները հայտնի կդառնան մայիսի 18-ին։

Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն, Վրաստանի վաստակավոր մարզիչ և բռցքամարտիկ Ատոմ Էլիզբարյանն ասում է, որ այս առաջնությունը շատ կարևոր է սաների զարգացման համար և, որ Ախալքալաքի մարզահամալիրը սպասում է լավ արդյունքների:

«2011-2012 ծնված դպրոցահասակ երեխաներ են մասնակցում Վրաստանի տարբեր քաղաքներից: Հաղթողները հետագայում կմասնակցեն Եվրոպայի և աշխարհի առաջնությանը և այլ միջազգային մրցումներին պայքարելու են չեմպիոնի տիտղոսի համար: Սպասում ենք, որ մեր մասնակիցները կվերադառնան լավ արդյունքներով», — ասաց Ատոմ Էլիզբարյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝