նորություններ 6 Մայիսի, 2025 • Եղանակը Ախալքալաքում մայիսի 6-8-ը

Վրաստանում այս տարի գարունն անձրևոտ ու համեմատաբար ցուրտ է։ Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում ձյունն ամբողջությամբ չի հալվել լեռներում։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսումների համաձայն՝ մայիսի 6-8-ը կպահպանվի անձրևոտ եղանակ, ամպրոպ, իսկ Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում հնարավոր է կարկուտ։ Եղանակի ամենօրյա կանխատեսումը տես ստորև հոդվածում։

Հրապարակված եղանակային տվյալները վերաբերում են Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններին (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո)։

Մայիսի 6՝ երեքշաբթի

Արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ կդիտվի ամպամածության ավելացում։ Տարածքների մեծ մասում սպասվում է անձրև, տեղ-տեղ առատ, ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Քամին արևմտյան 10-15 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը` լեռներում գիշերը +6, +11°, ցերեկը +15, +20°, բարձրադիր վայրերում գիշերը՝ +3, +8°, ​​ցերեկը՝ +10, +15°։

Մայիսի 7՝ չորեքշաբթի

Արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ կդիտվի ամպամածության ավելացում։ Առանձին վայրերում կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ։ Արևմտյան քամին կփչի 10-15 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը՝ լեռներում գիշերը +1, +6°, ցերեկը +19, +24°, բարձրադիր գոտիներում գիշերը՝ -1, +4°, ցերեկը՝ +9, +14°, տեղ-տեղ մինչև +21°։

Մայիսի 8՝ հինգշաբթի

Արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ կդիտվի ամպամածության ավելացում։ Գիշերը առավելապես առանց տեղումների եղանակ, ցերեկը առանձին վայրերում հնարավոր է կարճատև անձրեւ և ամպրոպ, կարկուտ։ Օդի ջերմաստիճանը՝ լեռնային շրջաններում գիշերային ժամերին սպասվում է +3, +8°, ​​իսկ ցերեկային՝ +19, +24°, բարձրադիր գոտիներում գիշերային ժամերին՝ +1, +6°, ցերեկային ժամերին՝ +9, +14°, տեղ-տեղ՝ մինչև +21°։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝