նորություններ 2 Մայիսի, 2025 • Ի՞նչ եղանակ է սպասվում Վրաստանում մինչև մայիսի 5-ը

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տարածել է առաջիկա օրերին Վրաստանում սպասվող եղանակի վերաբերյալ տեղեկատվություն։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մայիսի 2-ի օրվան ավարտ և մինչև մայիսի 3-ի վերջ ամբողջ Վրաստանում սպասվում են տեղումներ, իսկ երկրի արևելյան հատվածներում անձրևային եղանակը կշարունակվի մինչև մայիսի 5-ը։

«Մայիսի 2-ից մինչև մայիսի 3-ը՝ ամբողջ Վրաստանում, իսկ մայիսի 4-ից մինչև 5-ը՝ երկրի արևելյան հատվածում սպասվում է անձրև, որոշ տեղերում՝ առատ, հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։

Սպասվող տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել գետերում ջրի մակարդակը, փոքր գետերում առաջացնել ջրհեղեղներ, իսկ բլրոտ ու լեռնային շրջաններում՝ սողանքների և սելավների առաջացում կամ ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)», – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրությունում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝