նորություններ 28 Ապրիլի, 2025 • Ի՞նչ եղանակ է սպասվում Ախալքալաքում առաջիկա օրերին

Կարճատև և հորդառատ անձրևներ՝ ամպրոպով, բարձր լեռնային շրջաններում նույնիսկ ձյուն, օդի ջերմաստիճանը -3°-ից 18°. այսպիսի եղանակ է սպասվում Ախալքալաքում ապրիլի 28-ից 30-ը ներառյալ։

Ապրիլի 28 — երկուշաբթի

Արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ կդիտվի ամպամածության ավելացում։ Ժամանակ առ ժամանակ կդիտվի կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ ուժգին՝ 20-25 մ/վրկ: Բարձրադիր գոտիներում գիշերը՝ 0, +5°, ցերեկը՝ +5, +10°։

Ապրիլի 29 — երեքշաբթի

Արևելյան Վրաստանում կդիտվի ամպամած եղանակ։ Գիշերը առանձին շրջաններում, ցերեկը շրջանների զգալի մասում անձրև կտեղա, բարձրադիր շրջաններում տեղ-տեղ՝ ձյուն, հնարավոր է հորդառատ անձրև և մառախուղ։
Գիշերը քամին կփչի արևմտյան ուղղությամբ, իսկ ցերեկը՝ արևելյան՝ 10-15 մ/վրկ, ցերեկային ժամերին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վրկ։ Բարձրադիր գոտիներում գիշերը՝ -3, +2°, ցերեկը՝ 0, +5°, տեղ-տեղ՝ մինչև +13°։

Ապրիլի 30 — չորեքշաբթի

Արևելյան Վրաստանում կդիտվի ամպամած եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, գիշերը բարձրադիր գոտիներում տեղ-տեղ ձյուն, հնարավոր է մառախուղ։ Քամին կփչի արևելյան ուղղությամբ՝ 10-15 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վրկ: Բարձրադիր գոտիներում գիշերը՝ -3, +2°, ցերեկը՝ +8, +13°, տեղ-տեղ մինչև +18°։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝