Ախալքալաքցի ըմբիշ Նաիր Մելիքյանը մասնակցել է «Gama Fight Club»-ի մարտարվեստի պրոֆեսիոնալ առաջնությունում, ակումբի գրան պրիին, և առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է իր մրցակից Վլադիմիր Իոսելիանիին։
«Gama Fight Club» մարտական ակումբը երկար ժամանակ էր պատրաստվում այս իրադարձությանը՝ այն անվանելով պատմական և վրացական մարտարվեստի պատմության մեջ ամենաուժեղ մենամարտերը։
Նաիր Մելիքյանը 73 կգ քաշային կարգում անցել էր Գրան պրիի եզրափակիչ փուլ։ Ապրիլի 26-ին եզրափակիչում հաղթելով՝ նա դարձել է ոչ միայն ակումբի ամենաուժեղ ըմբիշը, այլև գլխավոր մրցանակի՝ 25,000 լարիի դափնեկիրը։
Նաիր Մելիքյանն ունի իր յուրահատուկ մարտական տեխնիկան, նա սովորաբար նոկաուտի է ենթարկում մարտի առաջին րոպեներին։