նորություններ 24 Ապրիլի, 2025 • Ի՞նչ փուլում է գտնվում Հոկամի դպրոցների շինարարությունը

Հոկամ գյուղում պետական ծրագրով միաժամանակ կառուցվում է երկու դպրոց։ Դպրոցների շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականից։

Jnews-ը տեղում ծանոթացավ դպրոցների շինարարական աշխատանքներին։

№1 վրացական դպրոցում շինարարությունն ակտիվ փուլում էր գտնվում, №2 հայկական հանրային դպրոցում մեր այցելության պահին շինարարություն չէր ընթանում:

Երկու դպրոցներն էլ լինելու են 3 հարկանի:

№1 վրացական դպրոցի նկուղային հատվածի կառուցումը վերջնական փուլում է գտնվում: Տեղում աշխատում էին շինարարները։

«Շինարարությունն իրականանում է բարձր մակարդակով։ Ձմռանը նույնպես շինարարական աշխատանքներ ենք իրականացրել, եղանակային պայմանները մի փոքր խանգարում էին, ամեն օր անձրև կամ ձյուն էր գալիս, ինչը դժվարացնում էր աշխատանքները։ Եղանակի պատճառով այս ամիս մոտավորապես մեկ շաբաթ ենք աշխատել, տեղի բնակիչներն են աշխատում, ինչը շատ կարևոր է տեղացիների համար», — ասաց №1  դպրոցի շինաշխատանքների պատասխանատու Ռոնալդ Խմալաձեն։

Վերջինս հավելեց, որ №2 դպրոցում նույնպես շինարարական աշխատանքներ են ընթանում, պարզապես մեր այցելության պահին նրանք ընդմիջման էին։

Հիշեցնենք, որ Հոկամում երկու դպրոցների շինարարության տենդերը հաղթել է ՍՊԸ «Սաբա կոնստրաքշեն»-ը։

Թիվ 1 դպրոցի նոր շենքը նախատեսված է 90 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման ընդհանուր արժեքը պայմանագրով կազմում է 3 444 944,34 լարի։

Թիվ 2 դպրոցը նախատեսված 60 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 2 146 295,60 լարի։

Կարդացեք նաև՝

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝