Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում ապրիլի 23-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Թբիլիսիում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։
Արևմտյան Վրաստանում կդիտվեն տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +17 աստիճան տաքություն։