«Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ իր կուսակցությունը չի բացառում տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունն ընտրություններին։
Ըստ Գախարիայի՝ իր կուսակցությունն այժմ պատրաստվում է և՛ խորհրդարանական, և՛ ՏԻՄ ընտրություններին։
«Մենք այժմ միասին պատրաստվում ենք հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին», — ապրիլի 15-ին TV Pirveli հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Գախարիան։
ՏԻՄ ընտրությունները նշանակված են 2025 թվականի հոկտեմբերի 4-ին։ Արևմտամետ կուսակցությունների մեծ մասն ասել է, որ անընդունելի է համարում այդ ընտրություններին մասնակցությունը։