նորություններ 15 Ապրիլի, 2025 • Խարդախության համար բերման են ենթարկվել Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներ

Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցները, գլխավոր դատախազության հետ համատեղ իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, դատարանի որոշմամբ ձերբակալել են վեց անձի։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ կազմակերպված խմբի կողմից խարդախության փորձի դեպքով ձերբակալվել են՝ ՀՀ քաղաքացի Գ. Հ.՝ ծնված 2005 թ., Ուկրաինայի քաղաքացի Տ.Կ.՝ ծնված 1986 թ., նախկինում դատապարտված Ռուսաստանի քաղաքացի Թ.Ա.՝ ծնված 1994 թ., Կ.Կ.՝ ծնված 2004 թ., Ա.Թ.՝ ծնված 1996 թ., և նախկինում դատապարտված Գ.Ա.՝ ծնված 1992 թ.:

«Հանցանքը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Ինտենսիվ ռեժիմով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Թբիլիսիի բարերից մեկի սեփականատերը՝ մեղադրյալ Թ.Ա.-ի աշխատակիցների հետ միասին, մշակել է խարդախության պլան, բաշխել են դերերը և իրենց հաստատություն մուտք գործած քաղաքացիներից խարդախությամբ գանձել տարբեր չափի գումարներ։ Եթե այցելուն հրաժարվում էր վճարումից, աշխատակիցները հոգեբանական ճնշում էին գործադրում նրանց վրա՝ փորձելով այդ կերպ ստանալ պահանջվող գումարը։ Քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-180-րդ հոդվածով», – նշված է հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝