նորություններ 14 Ապրիլի, 2025 • Ի՞նչ եղանակ է սպասվում Վրաստանում մինչև ապրիլի 17-ը

Վրաստանում ցուտ և անձրևոտ եղանակը կպահպանվի մինչև ապրիլի 17-ը, իսկ ապրիլի 17-ին երկրի մեծ մասում եղանակը կպարզի։

Թբիլիսիում ապրիլի 15-ին և 16-ին սպասվում է անձրև, 16-ին կդիտվի քամու ուժգնացում, 15-16-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +12, +14 աստիճան, իսկ ապրիլի 17-ին կտաքանա մինչև +20 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) ապրիլի 15-16-ը տեղ-տեղ ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +2, +7 աստիճան, ապրիլի 17-ին եղանակը կպարզի և տաքանա մինչև +8, +13 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) ապրիլի 15-16-ը կպահպանվի ցուրտ և անձրևային եղանակը։ Ապրիլի 16-ին տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +13 աստիճան, ապրիլի 17-ին եղանակը կպարզի և տաքանա մինչև +14, +19 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կպահպանվի ցուրտ և անձրևոտ եղանակը: Օդի ջերմաստիճանը կլինի +10, +12 աստիճան։ Ապրիլի 16-17-ին սպասվում է ամպամածություն, օդի ջերմաստիճանը կլինի մինչև +17, +19 աստիճան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝