Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է եղանակային պայմանների վատթարացման մասին:
Ըստ նրանց՝ ապրիլի 13-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի անկում Շիդա Քարթլիում մինչև -2, -4, իսկ լեռնային շրջաններում մինչև -4, -6 աստիճան: Բացասական ջերմաստիճանը ծաղկման փուլում կարող է վնաս պատճառել պտղատու ծառերին և աշնանացան ցորենի մշակաբույսերին: