Կենսաթոշակային գործակալության տվյալներով՝ կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը կազմում է 1 միլիոն 604 հազար մարդ։
Գործակալությունը հայտնում է, որ 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ կուտակային կենսաթոշակից օգտվել է 17 942 մարդ, նրանց տրվել է 74,9 մլն լարի կենսաթոշակ։
«Կենսաթոշակային ակտիվների արժեքը կազմում է 6,5 մլրդ լարի, այդ թվում՝ գոյացած շահույթը գերազանցում է 1,55 մլրդ լարին»,- ասվում է Կենսաթոշակային գործակալության տեղեկատվության մեջ։