նորություններ 11 Ապրիլի, 2025 • Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապրիլի 12-14-ը Վրաստանում եղանակի կանխատեսում։ Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +14 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ ձյուն է տեղում: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 0, +5 աստիճան։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +12 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) ապրիլի 12-ին կդիտվի զով և անձրևոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +9, +11 աստիճան տաքություն։ Ապրիլի 13-14-ը կդիտվի համեմատաբար չոր և տաք՝ +14-+16 աստիճան տաքություն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝