նորություններ 11 Ապրիլի, 2025 • Ոսկին հերթական ռեկորդն է սահմանել

Համաշխարհային բորսաներում արձանագրվել է ոսկու գնի հերթական պատմական առավելագույնը։ Ոսկու մեկ ունցիայի գինը պատմության մեջ առաջին անգամ հասել է 3200 դոլարի։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 55,47 դոլարով՝ հասնելով 3232 դոլարի։

Սրանից կարճ ժամանակ առաջ գինը հասել է նոր ռեկորդային՝ 3240,2 դոլարի:

Ոսկու՝ որպես ապահով ապաստարանի ակտիվի պահանջարկը մեծանում է աշխարհաքաղաքական անորոշության կամ համաշխարհային տնտեսական լարվածության ժամանակաշրջաններում, ինչը բարձրացնում է դրա գները:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝