նորություններ 7 Ապրիլի, 2025 • Վրաստանում ապրիլի 8-ից 11-ը սպասվում է անձրև

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ապրիլի 8-ից 11-ը Վրաստանում սպասվում են հորդառատ անձրևներ, բարձրադիր վայրերում՝ ձյուն, ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ, իսկ ծովում՝ 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ։

Ըստ կանխատեսումների՝ առատ տեղումները գետերում կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ փոքր գետերում՝ հեղեղումներ։

«Հանրապետության բարձր լեռնային շրջաններում հնարավոր է ձնահոսք, իսկ լեռնոտ և լեռնային գոտիներում՝ սողանքների և սելավների առաջացում և ուժգնացում (սպառնալիքի մակարդակը միջին է)»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝