
Ախալքալաքիի մարզահամալիրի դահլիճում կայացել է քիքբոքսինգի միջազգային մրցաշար, որին մասնակցել են հարյուրավոր մարզիկներ՝ ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից։
Մարտի 29-30-ը՝ Ախալքալաքիի մարզահամալիրի դահլիճում անցկացվել է քիքբոքսինգի միջազգային մրցաշար, որն անցկացվել է Ախալքալաքի քաղաքապետարանի աջակցությամբ։
Ախալքալաքում քիքբոքսինգի գլխավոր մարզիչ Սերգեյ Տոնականյանի խոսքով, յուրաքանչյուր տարի անցկացնում ենք քիքբոքսինգի միջազգային մրցաշար, որին մասնակցում են մարզիկներ՝ տարբեր երկրներից և Վրաստանի մունիցիպալիտետներից։
Այս տարի մրցաշարին մասնակցել են շուրջ 250 մարզիկներ, որից 100-ը՝ Հայաստանից։ Ախալքալաքի մունիցիպալիտետը ներկայացնող 10 մարզիկներից 7-ը, որոնք մասնակցել են պրոֆեսիոնալ մենամարտերին, զբաղեցրել են առաջին հորիզոնականներ։ Իսկ սիրողական մենամարտերին մասնակցել են 8 մարզիկներ, որոնցից 4 գրավել են առաջին հորիզոնականներ, 4-ը՝ երկրորդ։
Հաղթող մարզիկների պարգևատրմանը մասնակցել են Ախալքալաքի ՏԻՄ ներկայացուցիչները։
ինքնակառավարման մարմինների ղեկավարները։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանը և սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը հաղթող մարզիկներին հանձնել են պատվոգրեր, գավաթներ, գոտիներ և մեդալներ։
Վրաստանի թայբոքսինգի և քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի անունից ֆեդերացիայի տնօրեն Լաշա Ճուրաձեն Ախալքալաքի մունիցիպալիտետի ինքնակառավարման ղեկավարներին հատուկ մրցանակ է հանձնել ակտիվ համագործակցության համար։
Ընդգծենք, որ քիքբոքսինգի մրցաշարը կազմակերպել էին Վրաստանի թայբոքսինգի և քիք-բոքսինգի Ֆեդերացիան Ախալքալաքի մարզահամալիրի և Ախալքալաքի քաղաքապետարանի հետ համատեղ: